Գիտությունը օգնում ա մեզ, որ ճշմարտությունը բացահայտենք ու աշխարհի վրա ներգործենք։ Ի հեճուկս տարածված կարծիքի, գիտության կրողներին հազվադեպ կարելի ա գտնել գիտական աստիճան կրողների մեջ։ Սրա վառ օրինակ էր վերջերս շրջանառության մեջ դրած մի փաստաթուղթ, որում որոշ, այդ թվում երիտասարդ, գիտությունների դոկտորներ, սատարաում էին սերժին։ Նման իրավիճակները լակմուսի նման ցույց են տալիս՝ արդյոք մարդ ճշմարտությունը գտե՞լ ա, թե՞ ոչ։ Ես պնդում եմ, որ էդ տիպի պնալալեզ դոկտորները ճշմարտություն չեն գտել, չեն փնտրել, ու չպետք ա գիտական աստիճան ունենային ընդհարապես։

Մյուս կողմից, եթե դու ճշմարտությունը կարողանում ես գտնել, դա արդեն ապացույց է, որ տիրապետում ես գիտական սկզբունքների ու գործիքակազմին։ Դա է դրա ապացույցը, ոչ թե դիպլոմը։

Էն, որ Նիկոլ Փաշինյանին ժամանակին դիպլոմ չեն տվել քաղաքական վրեժխնդրության պատճառով, չի խոսում, որ նա ավելի պակաս ռելեվանտ գիտելիքներ ունի քան ուրիշները։

Ավելին, ես գիտական աստիճան ունեմ տնետեսագիտության մեջ, ու համոզված եմ, որ եթե ես ուսանողական տարիներին հստակ ու հետևողական արտահայտեի իմ քաղաքական դիրքորոշումը, մեծ հավանականությամբ ես էլ դիպլոմ չէի ունենա։

Գիտական աստիճանները և կոչումները, ինչպես նաև այլ ֆորմալ մասնագիտական հավաստագրեր, տրվում են ոլորտի կայացած մասնագետների կողմից։

Էս կոնտեքստում և համոզված եմ, որ եթե Նիկոլը տնտեսագիտության մեջ աներ էն, ինչ ինքը արեք քաղաքականության մեջ, մի թեթև ֆորմալ շարադրելու ու ընթերցողին տերմինախեղդ անելու դեպքում իրան կշնորհվեր դոկտորի գիտական աստիճան։ Իմ կարծիքով, նույնը կարելի ա ասել քաղաքագիտության մասին։

Բացի դրանից, եթե աշխարհում բուհ ավարտելը խոսում ա, որ դու ուզում ես աշխատես ու ապրես, քաղաքական հայացքների պատճառով չավարտելը խոսում ա, որ դու շատ ավելի մեծ խնդիրներ ունես դրած քո առաջ։

Էս կոնտեքստում, սպասելիորեն արհեստական ա, Նիկոլ Փաշինյանի՝ ֆորմալ դիպլոմ չունենալու հարցը շրջանառության մեջ դնելը, հերթական fake news-նա, ու ինչն ավելի տհաճա, նյութը շրջանառվում ա ճշմարտությունից, գիտությունից, էլեմենտար գիտելիքից հեռու մարդկանց կողմից ու միջոցով, որոնցից ամենատհաճը երևի ՀՀԿ տղա ու աղջիկ սեկրետուտկեք են:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

5 × two =