Ի՞նձ ա թվում, թե՞ ԿԿ-ն նեղացել ա ժողովրդից, ու անում ա ամեն ինչ, որ արտաքին ուժերը խառնվեն։ Իրա թուլությունը ու միաժամանակ աթոռից կառչած լինելը ցուցադրելով դրսի ուժերին՝ ուզում ա մեր եղած սուվերենիտետն էլ հանի վաճառքի՞։ ԿԿ-ն չգիտի՞, որ Պուտինին մենակ մի թեթև առիթ ա պետք ուրիշ երկրներ մտնելու համար։ Սերժը անգիր արած կախարդական <օրինական իշխանություններ> բառերով մեսսիջ ուղարկեց Պուտինին, չստացվեց, ԿԿ-ն արդեն բացահայտ տեքստո՞վ ա կանչում։

Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ հերթական ապատեղեկատվություննա՝ ինչը տեղավորվում ա անցյալ շաբաթվա տրենդի մեջ ու նաև Կ․Կ․-ի աշխարհայացքի, երկրների փոխհարաբերությունների ու երկրները կառավարելու մեթոդների մեջ։ Երևի իրան թվում ա, որ եթե <Ռուսաստանի մարդը> լինելու պատրանք ստեղծի, Հայաստանի քաղաքականության մեջ կարտ-բլանշ կունենա։

Երկու տարբերակում էլ ԿԿ-ն ճիշտ մարդ չի Հայաստանը կառավարելու համար ու ՍՍ-ից տարբերվում ա մենակ նրանով, որ ուրիշ անուն ունի ու ֆորմալ 3-րդ ժամկետ չգնալով՝ պաշտոնապես, բայց ոչ իրապես, դիկտատուրա չենք դառնում։

Երկու տարբերակում էլ ԿԿ-ի մնալու դեպքում, իմ կարծիքով, էական ռեսուրսներ են տրվելու Ռուսաստանին՝ ռազմական, տնտեսական, բնական, ու դրանք շահագործվելու են գիշատչաբար, մինիմալ ծախսերով, մաքսիմալ շահույթով, պատճառելու են միլիարդների վնասներ Հայաստանին։

Եթե էս լույսի ներքո ես նայում իրերին, քայլ չանելու տարբերակ չկա։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

sixteen + 5 =