մի րոպե բան ասեմ․ 10 օրվա մեջ Սերժը համարյա չկա, ամեն ամբիոնից հեգնանքով ու արհամարհանքով բոլորի հանդեպ խոսող ՀՀԿ-ն մեջտեղից ճաք ա տալիս, նախկինում վախվորած մարդիկ, խոսում են իրավուքներից, ու ամենակարևորը, հավատում են դրան, հնարավորություն ա բացվում կոռուպցիան իր սոցիալական, տնտեսական ու էկոլոգիական հետևանքներվ արմատախիլ անելու, և այդպես շարունակ։

Բողոքում եք կարգազանց վարորդներից։ Հա, ես գիտեմ, որ մեր մեջ մի թեթև բռիություն կա, բայց կենտրոնացե՛ք հիմնական թեմայի վրա, որովհետեև եթե ՀՀԿ-ն էլի ոտքի կանգնեց, էդ բռիներին կակա եք ասելու։

Բռի վարորդին կարգի հրավիրելը ավելի հեշտ ա, քան ասենք կոռումպացված մի ամբողջ համակարգ ապամոնտաժելը։

Էս work in progress – ա, իմացե՛ք որ տենց բաներ կարան լինեն, ու մաաաաքսսսիմաաալ զգույշ եղեք՝ շարունակելով հիմնական գործը։

с жиру беситься մի եղեք էլի։ Սենց հնարավորություն 30 տարին մեկա ա լինում, դեռ ճանապարհ կա անցնելու ու ահագին գործոնների մեկտեղվելու հետևանքով ա որ հիմա հաջողություններ կան։ Էս ամեն ինչը կարողա և ուրիշ ուղով գնացած լիներ։

Մի՛ նեղվեք ու շարունակեք։ Եթե էս ամենը հետ գլորվի, իսկ հավատացե՛ք էս ամենի դեմ էլ ակտիվ աշխատողներ կան, էդ մի քանի հոգին իրանց հանգիստ կպահեն ճանապարհներին, բայց կյանքի մնացած բոլոր ասպեկտներում ձեզ կշարունակեն ուղեկցել կոռուպցիան, անարդարությունը ու անպաշտանությունը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ten + two =